ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Լեռնային Ղարաբաղի հարցում ԱՄՆ-ն փոխգործակցում է Ռուսաստանի հետ

Լեռնային Ղարաբաղի հարցում ԱՄՆ-ն փոխգործակցում է Ռուսաստանի հետ
31.01.2021 | 20:49

ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ համագործակցում է Լեռնային Ղարաբաղի, Ուկրաինայի, Լիբիայի հարցերով, Կորեական թերակղզու ապամիջուկայնացման շուրջ, և ցանկանում է շարունակել երկխոսությունը՝ հայտարարել է Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը:

Նրա խոսքով՝ ինքը և Ֆրանսիայի դեսպանը ներկա են գտնվել ՌԴ ԱԳՆ ճեպազրույցին: «ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը հանդիսանում են Մինսկի խմբի համանախագահներ և ճեպազրույցի ընթացքում մեզ տեղեկացրել են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հակամարտության ավարտի մասին: Սա ևս մեկ օրինակ է այն ոլորտի, որտեղ ԱՄՆ-ը համագործակցում է ՌԴ կառավարության, և այս դեպքում նաև Ֆրանսիայի կառավարության հետ՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, և մենք ցանկանում ենք շարունակել մեր փոխգործակցությունն այդ հարցերի շուրջ», - ասել է Սալիվանը: Նա նշել է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը փոխգործակցում են նաև Լիբիայի հարցում և խոստովանել, որ կան բազմաթիվ աշխարհաքաղաքական խնդիրներ, որոնց շուրջ իրենք տարաձայնություններ ունենք, օրինակ ՝ Ուկրաինայի հարցի, սակայն շարունակում են երկու տերությունների միջև փոխգործակցությունը:

Դիտվել է՝ 4295

Մեկնաբանություններ